Նարեկ Մալյանը կրկին դարձավ Վլադիմիր Գասպարյանի խորհրդական
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի նախկին խորհրդական Նարեկ Մալյանը վերադարձել է պաշտոնին: Տեղեկությունը NEWSPRESS.am-ի հետ զրույցում հաստատեց ինքը՝ Մալյանը:
«Ես նորից նշանակվել եմ ոստիկանապետի խորհրդական»,- մեզ հետ զրույցում ասաց Նարեկ Մալյանը՝ հավելելով, որ ինքը ոչ թե ազատվել էր աշխատանքից, այլ կրճատվել: