Ալ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլըՌուսաստանի քաղաքացիները շարունակում են մնալ Վրաստանի այցելուների խոշորագույն խմբերից մեկըՊուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ«Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշերCOP17-ի շրջանակում կայացել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունըԵրևանը ձմեռային սեզոնին Ռուսաստանից ավիաընկերությունների առաջարկած նստատեղերի քանակով առաջատարների թվում էՓեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետԱրաբական Միացյալ Էմիրություններում նավթի արտահոսքի պատճառով լողափերը փակում ենԵրևան-Կապան-Երևան չվերթերն սպասարկող օդանավը կանցնի պլանային տեխնիկական սպասարկումՀայաստանի բանկերի զուտ շահույթն աճել է 8,6%-ովԵրևանն ու Փարիզը քննարկել են համագործակցության նոր ուղղություններըԿապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվելԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր՝ Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբՀայաստանը ՄԱԿ-ում կարևորել է տիեզերքի խաղաղ օգտագործումն ու միջազգային համագործակցությունըՀայաստանը մտել է Վրաստան օղու հիմնական արտահանողների հնգյակԿրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին գործող մարզիկը, որի կարողությունը գերազանցել է 2 միլիարդ դոլարըՉարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավորՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՎրաստանում թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվելՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էԹիրախում՝ Ռոբերտ Քոչարյանը. Փաշինյանի իշխանության ճանապարհը հարթած գործիչը (տեսանյութ)Ռուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանիՄիքայել Արամյանցի ներդրումն ու հետքը Բաքվի նավթարդյունաբերության զարգացման գործումՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմովԿԸՀ-ն հիշեցրել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքներըՍյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել ենԴատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը Հայտնի է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը Տաջիկստանում ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2026» զորավարժություններն են անցկացվել Վրաստանում ձերբակալել, ապա ազատ են արձակել Մոնթե Մելքոնյանի սպանող ներկայացած ադրբեջանցուն Բուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համար Ֆրանսիայի ՆԳՆ-ն հոկտեմբերի 24-ին կայանալիք բողոքի ակցիաների համար կներգրավի 70 000 իրավապահի Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Արման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի պաշտոնը Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Փաշինյանը ստախոսությունը դարձրել է իշխանության ամրապնդման գլխավոր գործիք․ Զուրաբյան Նեթանյահուի հրամանով Իսրայելը այսօր սկսել է Հորդանան գետի Արևմտյան ափի շրջափակումըԴուք վաղուց քահանայական կարգ չունեք և իրավունք չունեք հանդես գալու որպես Եկեղեցու հոգևորականներ. Սամվել դպիրի կոչը՝ կարգալույծ քահանաներինՀայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման և այդ գործընթացում ամերիկյան ընկերությունների հետ համագործակցության հարցերըՎաղարշապատում բացահայտել են թմրամիջnցի ապօրինի իրացում․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)Ավարտվել է պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունըՓոփոխություններ են կատարվել մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում
Դիմում գրի, հայրդ ընդդիմադիր է. Դատախազին հեռացրել են համակարգից
Իտալիայի Միլան քաղաք զինվորներ կբերվեն՝ ցուցարարներին դիմակայելու համար
Տնտեսություն

ՊԵԿ դիտակետում ԵԱՏՄ-ից ներկրվող ապրանքներն են. փաստաթղթերի կեղծմամբ հարկերից խուսափելու խոշոր խախտում է հայտնաբերվել

Պետական եկամուտների կոմիտեի դիտակետում ԵԱՏՄ երկրներից ներկրվող ապրանքներն են. ՕՀՎ 2-րդ բաժինը փաստաթղթերի կեղծմամբ հարկերից խուսափելու խոշոր խախտում է հայտնաբերել: Այդ մասին հայտնում են ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի
տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Պետական եկամուտների կոմիտեն իրավախախտման հետաքրքիր սխեմա է բացահայտել, ըստ որի, տնտեսվարողն արհեստականորեն նվազեցնելով իրացման արժեքները, խուսափել է խոշոր չափի հարկային պարտավորությունների կատարումից: Հատկանշական է, որ իրավախախտը նախկինում աշխատել է ՊԵԿ համակարգում, ինչը ենթադրում է, որ նա, օգտագործելով գիտելիքները և տիրապետելով ՊԵԿ աշխատանքների կազմակերպման առանձնահատկություններին, կարողացել է հմտորեն ծրագրել օրենքը շրջանցելու մի շարք եղանակներ՝ հարկերից խուսափելու նպատակով:

Պետական եկամուտների կոմիտեի դիտակետում ԵԱՏՄ երկրներից ներկրվող ապրանքների նկատմամբ հսկողությունն է: Որոշ տնտեսվարողներ սահմանին օգտվելով գործընթացի ազատականացումից, իրացման շուկայում են փորձում շրջանցել օրինական դաշտը:

ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության 2-րդ բաժնի պետ, գնդապետ Գարիկ Դարբինյանի տեղեկացմամբ` օպերատիվ հետախուզության վարչությունն, այդ թվում 2-րդ բաժինն առանձնակի հսկողություն է իրականացնում ԵԱՏՄ-ից ներկրվող ապրանքների ներմուծման և իրացման ամբողջական շղթայում խախտումների հայտնաբերման ուղղությամբ. «Ամենատարածված տիպային սխեմաներից է, օրինակ, երբ որոշ տնտեսվարողներ ձեռքբերման փաստաթղթերում ցույց են տալիս ոչ հավաստի կամ էապես ավելի ցածր գներ, քան, ասենք կարող է լինել ապրանքի իրական ձեռքբերման արժեքը»: ՕՀՎ 2-րդ բաժնի աշխատակիցները ՌԴ-ից տարատեսակ ապրանքների ներմուծմամբ և իրացմամբ զբաղվող Գագիկ Ավդալյանին պատկանող «Գալինա» ՍՊԸ-ում ստուգմամբ աննխադեպ խախտում են հայտնաբերել:

Ըստ Գարիկ Դարբինյանի, բացահայտվել է, որ «Գալինա» ընկերությունը ներմուծված ապրանքներն իրացնում է մեծ խմբաքանակներով և տարբեր քաղաքացիների անուններով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերի միջոցով: «Սակայն քաղաքացիների անձնագրային տվյալների վերաբերյալ հարցումներից պարզվել է, որ նման քաղաքացիներ ՀՀ-ում չկան: Իրացման փաստաթղթային գները նույնպես հավաստի չեն»,-տեղեկացրել է ՕՀՎ 2-րդ բաժնի պետը:

Այսպես, ՀՀ ներքին շուկայում նվազագույնը շուրջ 600 ՀՀ դրամ արժեք ունեցող 1 լիտր արևածաղկի ձեթի իրացման գինը տնտեսվարողը հաշվապահորեն ձևակերպվել է 65 ՀՀ դրամ, շուրջ 1.500 ՀՀ դրամ արժեք ունեցող 1 կգ կարագի գինը՝ 200-250 ՀՀ դրամ, շուրջ 650-700 ՀՀ դրամ արժեք ունեցող 1 կգ ոսպի գինը՝ 85 ՀՀ դրամ:

Ի դեպ, Գագիկ Ավդալյանը հիմնադրել և ղեկավարում է նմանատիպ գործունեությամբ զբաղվող ևս 4 ընկերություն` «ԼԼԼ Ստարտ», «Դանի Պլյուս», «Գալինա», «Լիգա Տրանս», «Գագ Թրեյդ» ՍՊԸ-ները: Բոլոր ընկերություններում էլ ներկայում ստուգումներ են իրականացվում օպերատիվ հետախուզության վարչության մյուս ստրաբաժանումների կողմից: Գագիկ Ավդալյանն իր կողմից ղեկավարվող ընկերությունների միջոցով, ըստ ՊԵԿ քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Ռաֆայել Մկրտչյանի, ներմուծված ապրանքների վերաբերյալ հարկային տեսչություններ է ներկայացրել ավելացված արժեքի հարկի հաշվարկներ, որոնցում որպես այդ ապրանքների ձեռք բերման գին նշել է ՌԴ-ից ստացված մաքսային հայտարարագրերում արտացոլված արժեքները՝ դրանցից հաշվարկելով ԱԱՀ:

Բացի այդ, Գագիկ Ավդալյանը «Գալինա» ընկերությունով Երևանի «Սուրմալու» տոնավաճառում վարձակալելով տաղավար՝ ստացել է ՀԴՄ սարք, որով, ընկերության կողմից ներկրված ամբողջ տեսականին որպես իրացում ցույց տալու նպատակով կատարել է կեղծ գործարքներ, սակայն քննությամբ պարզվել է, որ տաղավարում վաճառվել են միայն սպիտակեղեն ու անկողնային պարագաներ: Ներկայում ընկերությունում ստուգումը կասեցված է, ձեռքբերված տեղեկությունները և հաշվարկները ուղարկվել են քննչական մարմին: Կատարվում է նախաքննություն:

«Քրեական գործի քննությամբ պարզվել է, որ Գագիկ Ավդալյանն իր կողմից ղեկավարվող ընկերությունների հարկային բեռը շուրջ 10 անգամ արհեստականորեն նվազեցնելու՝ հետևաբար նաև դրանից ծագող հարկային պարտավորությունները թաքցնելու միջոցով խուսափել է խոշոր չափերի հարկային պարտավորությունների կատարումից»,- նշել է ՊԵԿ քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Ռաֆայել Մկրտչյանը: Պետական եկամուտների կոմիտեն հորդորում է զերծ մնալ նման անօրինական գործողություններից. «Վստահեցնում եմ, որ հատկապես անբարեխիղճ տնտեսվարողները մշտապես մեր դիտակետում են և նրանց նկատմամբ շարունակելու ենք խիստ և հետևողական հսկողությունը»,- ընդգծել է ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության 2-րդ բաժնի պետ, գնդապետ Գարիկ Դարբինյանը: