Զովունիում կեղծել են ընտրությունները
Զովունի համայնքի ղեկավարի թեկնածու Վրույր Սիմոնյանի շտաբը արջի ծառայություն մատուցեց ինքն իրեն:
Պարզվում է, որ Զովունի համայնքի ղեկավարի ընտրությանը մասնակցել է նույնականացման քարտ ունեցող 480 ընտրող, այնինչ գյուղում նույնականացման քարտ ունի ընդամենը 215 ընտրող: Ստացվում է, որ 265 ոչ զովունեցի ընտրել է բացակա զովունեցիների փոխարեն:
Եղել է նաև Աբովյանի մի քաղաքացի, ով հավաստել է այս փաստը՝ նշելով, որ աշխատանքից հեռացվելու սպառնալիքով շատերի հետ ինքն էլ է մասնակցել այդ ընտրությանը բացակա զովունեցու փոխարեն:
Ավելին՝ N27/2 տեղամասի նախագահը մի քանի անգամ ընտրողներին ինքն է ուղեկցել քվեախցիկ և միասին կատարել ընտրությունը:
Բնակչության մեջ կա համոզմունք, որ նրա թողտվությամբ, նույնիսկ օգնությամբ են նման քանակի կեղծիքներ կատարվել ընտրատարածքում և նույնականացման քարտերով այդքան անձինք հայտնվել են Զովունիի հիշյալ ընտրատեղամասում:
Գործող գյուղապետի շտաբ