Էլեկտրական էներգիայի դիմաց վճարումները կարելի է կատարել այսօրվանից. ՀԷՑ
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունն իր բաժանորդների տեղեկացնում է, որ սեպտեմբեր ամսվա ընթացքում սպառած էլեկտրաէներգիայի քանակի և արժեքի մասին տեղեկատվությունը, հոկտեմբերի 7-ից տեղադրված կլինի ՀՀ բանկային և փոստային բաժանմունքներում և վճարման այլ կետերում:
«Հոկտեմբերի 7-ից սկսած, յոթ օրվա ընթացքում, կարող եք կատարել Ձեր վճարումները ծախսած էլ.էներգիայի դիմաց»,-ասված է հաղորդագրությունում: