«Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրերն են Աշոտ Գրիգորյանը, Պավո Ռուշովսկին, Մարոշ Կոնդրատը և Կարեն Իսրայելյանը
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13.00-ին, «Անդրադարձ» մամուլի ակումբի հյուրերն են «EU-ASIA business finance centre» հոլդինգի նախագահ Աշոտ Գրիգորյանը, Սլովակիայի Ազգային Խորհրդի նախկին նախագահ, Հոլդինգի ներկայիս փոխնախագահ Պավո Ռուշովսկին, Սլովակիայի Ազգային Խորհրդի էկոնոմիկայի հանձնաժողովի փոխնախագահ Մարոշ Կոնդրատը և «Նաիրիտ»-ի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը:
Բանախոսները կներկայացնեն «Նաիրիտ» գործարանի վերաթողարկման համար անհրաժեշտ ներդրումային ծրագիրը, ինչպես նաև կանդրադառնան ՀՀ տնտեսության վերականգնման ու զարգացման համար անհրաժեշտ ներդրումային ծրագրերին, մասնավորապես` Իրան-Հայաստան-Եվրոպա գազատարի ֆինանսավորմանն ու կառուցմանը, Հյուսիս-Հարավ մայրուղու համար անհրաժեշտ ֆինանսական ներդրումներին, Իրան-Հայաստան երկաթուղու և Իրան-Հայաստան-Վրաստան բարձրավոլտ էլեկտրական նոր հոսանքագծի ֆինանսավորմանը:
Հասցե` Արշակունյաց 2, Տիգրան Մեծ հրատարակչության շենք, 2-րդ հարկ, 213 սենյակ: