Վահե Հակոբյանը նշանակվեց Սյունիքի մարզպետ
Կառավարությունն այսօրվա նիստում որոշում կայացրեց Սյունիքի մարզպետ նշանակվել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի վարչական տնօրեն Վահե Հակոբյանին:
Դիմելով նորանշանակ մարզպետին՝ վարչապետ Կարեն Կարապետյանը նախ շնորհավորեց նրան, ապա մաղթեց էֆեկտիվ կառավարում: Վարչaպետը հույս հայտնեց, որ Հակոբյանը ռեգիոնալ կառավարման մեջ նոր մշակույթ կբերի:
Հիշեցնենք, որ կառավարության նիստում որոշում էր կայացվել պաշտոնից ազատել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին՝ սեփական դիմումի համաձայն: