Սուրիկ Խաչատրյանն ազատվեց Սյունիքի մարզպետի պաշտոնից
Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց Սյունիքի մարզպետի պաշտոնից ազատել Սուրիկ Խաչատրյանին:
Ըստ համապատասխան որոշման՝ Սուրիկ Խաչատրյանն ազատվում է սեփական դիմումի համաձայն: Նրան կփոխարի Վահե Հակոբյանը:
Շրջանառվող լուրերի համաձայն՝ Սուրիկ Խաչատրյանը հրաժարականի դիմում է գրել առողջական խնդիրների պատճառով: