Սուրիկ Խաչատրյանն այսօր կազատվի աշխատանքից. հայտնի է նոր մարզպետի անունը
Կառավարության այսօրվա նիստի օրակարգում քիչ առաջ հայտնվեց Սուրիկ Խաչատրյանին Սյունիքի մարզպետի պաշտոնից ազատելու մասին որոշումը:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 88.1-ին հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Սուրիկ Խաչատրյանին ազատել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»:
Կառավարության կայքում մեկ այլ որոշում ևս հայտնվեց Վահե Հակոբյանին Սյունիքի մարզպետ նշանակելու վերաբերյալ:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 88.1-ին հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 1997 թվականի մայիսի 6-ի ՆՀ-728 հրամանագրի 1.7-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Վահե Հակոբյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզպետ»: