Հրդեհ Պռոշյան գյուղում
Հոկտեմբերի 5-ին, ժամը 14.00-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվում է բնակելի տնակ:
Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Գր.Զոհրապի փողոցի թիվ 40 տան մոտակայքում այրվել է Հ. Հ.-ին պատկանող ոչ բնակելի տնակ և կենցաղային իրեր (մոտ 18 քմ):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.40-ին, մարվել՝ 15.10-ին: