Հայտնի են Երևանի պատվավոր քաղաքացիների անունները
Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Քիչ առաջ ավարտվեց Երևանի ավագանու արտահերթ նիստը, արդյունքում, Երևանի ավագանին միաձայն որոշում ընդունեց «Երևանի պատվավոր քաղաքացի» կոչում շնորհել՝
Օլիմպիական չեմպիոններ
ԱՐԹՈՒՐ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ, ՄԻՀՐԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ,
ՀՀ ժողովրդական արտիստ ՌԱՖԱՅԵԼ ՔՈԹԱՆՋՅԱՆԻՆ,
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի մեծահասակների պոլիկլինիկայի բժիշկ-ռևմատոլոգ
ՍԱՌԱ ԵՍԱՅԱՆԻՆ
Կոչումները կհանձնվեն Երևանի ծննդյան օրը՝ հոկտեմբերի 8-ին»: