Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվըՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԱլ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլըՌուսաստանի քաղաքացիները շարունակում են մնալ Վրաստանի այցելուների խոշորագույն խմբերից մեկըՊուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ«Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշերCOP17-ի շրջանակում կայացել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունըԵրևանը ձմեռային սեզոնին Ռուսաստանից ավիաընկերությունների առաջարկած նստատեղերի քանակով առաջատարների թվում էՓեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետԱրաբական Միացյալ Էմիրություններում նավթի արտահոսքի պատճառով լողափերը փակում ենԵրևան-Կապան-Երևան չվերթերն սպասարկող օդանավը կանցնի պլանային տեխնիկական սպասարկումՀայաստանի բանկերի զուտ շահույթն աճել է 8,6%-ովԵրևանն ու Փարիզը քննարկել են համագործակցության նոր ուղղություններըԿապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվելԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր՝ Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբՀայաստանը ՄԱԿ-ում կարևորել է տիեզերքի խաղաղ օգտագործումն ու միջազգային համագործակցությունըՀայաստանը մտել է Վրաստան օղու հիմնական արտահանողների հնգյակԿրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին գործող մարզիկը, որի կարողությունը գերազանցել է 2 միլիարդ դոլարըՉարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավորՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՎրաստանում թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվելՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էԹիրախում՝ Ռոբերտ Քոչարյանը. Փաշինյանի իշխանության ճանապարհը հարթած գործիչը (տեսանյութ)Ռուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանիՄիքայել Արամյանցի ներդրումն ու հետքը Բաքվի նավթարդյունաբերության զարգացման գործումՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմովԿԸՀ-ն հիշեցրել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքներըՍյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել ենԴատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը Հայտնի է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը Տաջիկստանում ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2026» զորավարժություններն են անցկացվել Վրաստանում ձերբակալել, ապա ազատ են արձակել Մոնթե Մելքոնյանի սպանող ներկայացած ադրբեջանցուն Բուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համար Ֆրանսիայի ՆԳՆ-ն հոկտեմբերի 24-ին կայանալիք բողոքի ակցիաների համար կներգրավի 70 000 իրավապահի Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Արման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի պաշտոնը Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Փաշինյանը ստախոսությունը դարձրել է իշխանության ամրապնդման գլխավոր գործիք․ Զուրաբյան Նեթանյահուի հրամանով Իսրայելը այսօր սկսել է Հորդանան գետի Արևմտյան ափի շրջափակումըԴուք վաղուց քահանայական կարգ չունեք և իրավունք չունեք հանդես գալու որպես Եկեղեցու հոգևորականներ. Սամվել դպիրի կոչը՝ կարգալույծ քահանաներինՀայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման և այդ գործընթացում ամերիկյան ընկերությունների հետ համագործակցության հարցերըՎաղարշապատում բացահայտել են թմրամիջnցի ապօրինի իրացում․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)Ավարտվել է պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունըՓոփոխություններ են կատարվել մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում
Քաղաքականություն

ՏԻՄ ընտրությունների պառաված հմայքը

Ավարտվեցին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Ամբողջացնելով ընտրությունների արդյունքները՝ նշենք, որ ընտրված համայնքապետերի, ավագանու անդամների մոտ 60 տոկոսը ՀՀԿ անդամներ են:

Թվում էր, թե այս անգամ ընտրությունների արդյունքներն այլ կերպ կլինեն, քանի որ ՀՀԿ իշխանության տարիներին մարդիկ հիշեցին փայտ վառելու «արվեստը», արտագաղթը խորացավ, սոցիալական արդարություն ասվածն ուղղակի թղթաբանություն է, աղքատությունը տարբեր հաշվարկներով տատանվում է 35 տոկոսից մինչև 70 տոկոսի սահմաններում:

Կարճ ասած՝ նման պայմաններում ապրողները հաստատ ՀՀԿ անունը լսել չէին ցանկանա:

Մեր դիտարկումներով՝ ընդդիմացողների մի մասն ընտրել էր պասիվ ընդդիմությունը՝ ընտրության չէր գնացել, մի մասը քվեաթերթիկներ էր մրոտել տարբեր գրառումներով:

Պատվավոր տեղ էր զբաղեցնում ընտրակաշառքը կամ դրամային, կամ էլ «սեղան գցելու» տեսքով: Այս վերջինը նորույթ է, որպեսզի շատ փող չծախսեն կամ էլ ընտակաշառք ասվելուց խուսափեն, թեկնածուն իր շքախմբով անցնում է տնետուն, իր հաշվին սեղան գցում, հորդորում իրեն ընտրել:

Մի մասն էլ ընտրել է բարեկամ-ազգականների խնդրանքով, «դե մեր ախպերն ա, որ ընտրվեց՝ մեզ թև ու թիկունք ա լինելու»: Այս պարագայում ՀՀԿ ես, թե մեկ այլ կուսակցության ներկայացուցիչ, էական չէ, կարևորը «ախպերությունն» է:

Ինչո՞ւ ՏԻՄ ընտրություններն այդպես էլ արդյունավետ չեն լինում, քանի որ թեկնածուները ծրագրեր չունեն՝ գյուղի, քաղաքի զարգացման համար, պարզապես մտածում են՝ գնան փող աշխատեն, ուրիշ ոչինչ:

Նաև այդ պատճառով է, որ համայնքները չեն զարգանում. ղեկավարը ո′չ ծրագիր ունի, ո′չ էլ մտահոգություն համայնքի զարգացման համար, միայն փող: Նա անգամ չի կարող համայնքի ներկայացուցիչների շահերը պաշտպանել, քանի որ պետական շահը պաշտպանել չի կարող, էլ չենք խոսում կուսակցության աչքից ընկնելու մասին:

Իսկ եթե պետական և կուսակցական շահերն է պաշտպանելու, ապա համայնքի շահը տուժելու է:

Նկատենք, որ անկախությունից հետո միշտ էլ այդպես է եղել՝ հիմնականում վեր են եղել կուսակցության շահերը, իսկ համայնքների համաչափ զարգացում և նման մոլորեցնող արտահայտությունները պարզապես քարոզչություն են:

Այնպես որ՝ ՏԻՄ ընտրությունների չկայանալը համակարգային է, ոչ թե լոկալ բնույթ է կրում: Նման ընտրություններով համայնքը չի զարգանա, ինչպես չի զարգացել և չի զարգանում:

NEWSPRESS.am