Քաղաքացիները բարձրացել են Արագածի արևելյան լանջը և ավելի քան 5 ժամ չեն կարողացել իջնել
Հոկտեմբերի 4-ին, ժամը 23.18-ին ահազանգ է ստացվել, որ երկու քաղաքացի բարձրացել են Արագած լեռան հյուսիսային լանջով և մոլորվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ քաղաքացիները բարձրացել են Արագած լեռան արեւելյան լանջը և չեն կարողանում իջնել:
Ս. թ. հոկտեմբերի 5-ին, ժամը 04.51-ին 58-ամյա Ա. Մ.-ն և 45-ամյա Ա. Թ.-ն ինքնուրույն իջել են լեռան լանջից անվտանգ տարածք և մոտեցել ավտոմեքենային: