Վերջնակետը՝ Փարիզում. NEWSPRESS.am-ն ու Bonheure Retrouve-ն ավարտեցին մի մեծ ծրագիր (տեսանյութ)
Փարիզյան համերգային ծրագրով վերջնակետը դրվեց NEWSPRESS.am լրատվական կայքի և ֆրանսիական B.R կազմակերպության համատեղ բարեգործական ծրագրի, որի հասույթն ուղղվելու է Հայաստանում առողջական խնդիրներ ունեցող երեխաներին: Հասույթը Հայաստան է բերելու Ֆրանսիայի Պլեզի Ղոբինսոնի փոխքաղաքապետ Կողինին, ով ոչ միայն հրավիրված էր մասնակցելու համերգային ծրագրին, այլև բավականին ակտիվ հանդիսատես էր:
Փոխքաղաքապետը հայկական երաժշտության հնչյունների ներքո անգամ հայ երիտասարդների հետ բեմահարթակին պարեց՝ շնորհակալություն հայտնելով ջերմ երեկոյի համար:
Մանրամասները՝ տեսանյութում