«ՀԺ». Կարեն Կարապետյանը բարձր պաշտոնի է նշանակել Տարոն Մարգարյանի մտերիմներից մեկին
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ ջրային տնտեսության պետական կոմիտեի նորանշանակ պետը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մտերիմներից է։
«Վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ երեկ զբաղեցրած պաշտոնից ազատվել է գյուղնախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի պետ Արամ Հարությունյանը: Ջրային տնտեսության կոմիտեի նոր պետ է նշանակվել Արսեն Հարությունյանը:
Մեր տեղեկություններով՝ Արսեն Հարությունյանը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի մտերիմներից է: Մինչ այս նա գազասպասարկման ներտնային ծառայության՝ ԷՅ Ի ՋԻ ընկերության տնօրենն էր:
Մեր տեղեկություններով՝ նորանշանակ պետը նաև բաժնետեր է «ԷՅ ՋԻ» ընկերությունում Տարոն Մարգարյանի բարեկամ Արթուր Սուրենյանի հետ միասին: Հիշեցնենք, որ այժմ վարչապետ և Հայռուսգազարդ ընկերության նախկին տնօրեն Կարեն Կարապետյանն էր համարվում այդ ընկերության սեփականատերերից մեկը, բայց ավելի ուշ նա հրաժարվել է իր բաժնից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում