Երևանում վրաերթի են ենթարկել 77-ամյա կնոջ. վերջինս հիվանդանոցում է
Հոկտեմբերի 3-ին` ժամը 18-ին, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Մայիսի 9-ի փողոցի թիվ 2 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել 77-ամյա քաղաքացուհու, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն: