Երևանի Կողբի փողոցի տներից մեկում իժ է հայտնաբերվել
Հոկտեմբերի 4-ին, ժամը 12.50-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կողբի 2-րդ փողոցի տներից մեկում նկատվել է օձ, որին անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները հայտնաբերել են իժ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: