Վարչապետն Արտաշես Նազարյանին ազատել է պաշտոնից
ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Արտաշես Նազարյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից.
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Արտաշես Նազարյանին ազատել Հայաստանի Հանրապետության սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,- ասված է որոշման մեջ։