Վրաերթ Սիսիանում. 59-ամյա տղամարդը տեղում մահացել է
Հոկտեմբերի 3-ին, ժամը 19.40-ի սահմաններում մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Սիսիանում։ Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, «ՎԱԶ 21061» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սիսիանի Չարենցի փողոցում վրաերթի է ենթարկել 1957 թ. ծնված Գագիկ Անդրեասյանին, որը տեղում մահացել է:
Կատարվում է քննություն: