«Հրապարակ». Հովհաննես Հովսեփյանի հրաժարականի մանրամասները
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ 2 անսպասելի հրաժարական եղավ․ ինչպես գրել էինք շաբաթ օրը, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը հրաժարվեց նախագահի պաշտոնից և ԱԺ նախագահին դիմում ներկայացրեց մանդատը վայր դնելու մասին։ Հիշեցնենք, որ այս գումարման խորհրդարանին ընդամենը 5 ամիս է մնացել աշխատելու։
Երկրորդ հրաժարականը, որը ոչ պակաս տարօրինակ էր, ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանինն էր, որն այս պաշտոնին նշանակվել էր 2016-ի մարտին։ Ոչ լրիվ 7 ամսվա ընթացքում նա չէր հասցրել առանձնապես աշխատել։ Անհասկանալի է, թե ինչ իմաստ ուներ նրան ՀՀ նախագահի վերահսկողության ծառայության պետի պաշտոնից ՊԵԿ տեղափոխելը, եթե այսքան կարճ էր աշխատելու, և նրան փոխարինելու էր թոշակի տարիքի հասած Ֆելիքս Ցոլակյանը։
Իսկ փոփոխությունը, ասում են, պնդել է Կարեն Կարապետյանը, որը ՊԵԿ նախագահի կարևոր պաշտոնում իր համար վստահելի մարդ էր պատկերացնում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում