Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվըՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԱլ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլըՌուսաստանի քաղաքացիները շարունակում են մնալ Վրաստանի այցելուների խոշորագույն խմբերից մեկըՊուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ«Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշերCOP17-ի շրջանակում կայացել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունըԵրևանը ձմեռային սեզոնին Ռուսաստանից ավիաընկերությունների առաջարկած նստատեղերի քանակով առաջատարների թվում էՓեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետԱրաբական Միացյալ Էմիրություններում նավթի արտահոսքի պատճառով լողափերը փակում ենԵրևան-Կապան-Երևան չվերթերն սպասարկող օդանավը կանցնի պլանային տեխնիկական սպասարկումՀայաստանի բանկերի զուտ շահույթն աճել է 8,6%-ովԵրևանն ու Փարիզը քննարկել են համագործակցության նոր ուղղություններըԿապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվելԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր՝ Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբՀայաստանը ՄԱԿ-ում կարևորել է տիեզերքի խաղաղ օգտագործումն ու միջազգային համագործակցությունըՀայաստանը մտել է Վրաստան օղու հիմնական արտահանողների հնգյակԿրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին գործող մարզիկը, որի կարողությունը գերազանցել է 2 միլիարդ դոլարըՉարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավորՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՎրաստանում թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվելՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էԹիրախում՝ Ռոբերտ Քոչարյանը. Փաշինյանի իշխանության ճանապարհը հարթած գործիչը (տեսանյութ)Ռուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանիՄիքայել Արամյանցի ներդրումն ու հետքը Բաքվի նավթարդյունաբերության զարգացման գործումՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմովԿԸՀ-ն հիշեցրել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքներըՍյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել ենԴատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը Հայտնի է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը Տաջիկստանում ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2026» զորավարժություններն են անցկացվել Վրաստանում ձերբակալել, ապա ազատ են արձակել Մոնթե Մելքոնյանի սպանող ներկայացած ադրբեջանցուն Բուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համար Ֆրանսիայի ՆԳՆ-ն հոկտեմբերի 24-ին կայանալիք բողոքի ակցիաների համար կներգրավի 70 000 իրավապահի Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Արման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի պաշտոնը Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Փաշինյանը ստախոսությունը դարձրել է իշխանության ամրապնդման գլխավոր գործիք․ Զուրաբյան Նեթանյահուի հրամանով Իսրայելը այսօր սկսել է Հորդանան գետի Արևմտյան ափի շրջափակումըԴուք վաղուց քահանայական կարգ չունեք և իրավունք չունեք հանդես գալու որպես Եկեղեցու հոգևորականներ. Սամվել դպիրի կոչը՝ կարգալույծ քահանաներինՀայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման և այդ գործընթացում ամերիկյան ընկերությունների հետ համագործակցության հարցերըՎաղարշապատում բացահայտել են թմրամիջnցի ապօրինի իրացում․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)Ավարտվել է պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունըՓոփոխություններ են կատարվել մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում
Հասարակություն

Վիգե՛ն, քո աշխատանքով է պայմանավորված լինելու մեր երկրի պաշտպանունակության ամրապնդումը. Սերժ Սարգսյան

Նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրերով Վիգեն Սարգսյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնից և նշանակվել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար: Էդվարդ Նալբանդյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար: Հանրապետության Նախագահի մեկ այլ հրամանագրով Արմեն Գևորգյանն ազատվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից և նշանակվել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար: Նախագահի այլ հրամանագրերով Յուրի Խաչատուրովը ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից և նշանակվել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար: Մովսես Հակոբյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ – պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնից և նշանակվել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ:

Հանրապետության Նախագահն այսօր Նախագահի աշխատակազմի ղեկավար կազմին ներկայացրել է աշխատակազմի նորանշանակ ղեկավար Արմեն Գևորգյանին և տեղեկացրել Վիգեն Սարգսյանին նոր պաշտոնում նշանակելու մասին: «Ուզում եմ շնորհակալություն հայտնել Վիգեն Սարգսյանին արդեն նախկին պաշտոնում կատարած աշխատանքի համար և անկեղծորեն ուզում եմ ասել, որ այդ պաշտոնում դրսևորվել են Վիգեն Սարգսյանի կազմակերպչական ունակությունները, դրսևորվել են լավագույն տեսակետից և որևէ մեկը չի կարող ժխտել, որ այդ լավագույն դրսևորումը եղել է ձեր բոլորի անմիջական օգնությամբ ու մասնակցությամբ»,-ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը: Նախագահը բարձր է գնահատել նաև Վիգեն Սարգսյանի աշխատանքը անցած տարիներին համապետական նշանակության մի շարք կարևոր միջոցառումների համակարգողի պաշտոնում և վստահություն հայտնել, որ Պաշտպանության նախարարի պաշտոնում ևս նա կարողանալու է արդարացնել բոլորի վստահությունը: «Վիգե՛ն, մեկ անգամ ևս շնորհավորում եմ և հաջողություն եմ մաղթում: Ավելորդ է ասել, որ քո աշխատանքի արդյունքներով են նաև պայմանավորված լինելու մեր երկրի առաջընթացը և, իհարկե, պաշտպանունակության հետագա ամրապնդումը»,-ասել է Հանրապետության Նախագահը:

Նախագահի աշխատակազմի նոր ղեկավարի նշանակման կապակցությամբ Հանրապետության Նախագահը նշել է, որ Արմեն Գևորգյանը ինչպես նախկին պաշտոնում, նոր աշխատանքում ևս, վստահաբար, կդրսևորի իր կամային հատկանիշները: «Արմեն Գևորգյանը կարողանալու է մի աստիճան ևս բարձրացնել այն հնարավորությունները, որն ունի այստեղ հավաքված կոլեկտիվը և ընդհանրապես, մեր պետությունը: Արմե՛ն, շնորհավորում եմ և հաջողություններ եմ մաղթում»,-ասել է Նախագահը:

Վիգեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին՝ իր գործունեության վերջին հինգ տարիներին աշխատակազմի աշխատանքի կազմակերպման և համակարգման գործում ցուցաբերած մեծ վստահության համար: Նա նշել է, որ աշխատակազմի արհեստավարժ և նվիրված գործընկերների՝ միասնական թիմի հետ անցած տարիներին բավականին աշխատանք է իրականացվել: «Կարողացել ենք այս տարիներին համակարգել և կանոնակարգել, որոշ դեպքերում նույնիսկ ավտոմատացնել կառավարման այն գործընթացները, որոնք կապված են Հանրապետության Նախագահի գործառույթների իրականացման հետ՝ լինեն դրանք քաղաքացիության խնդիրներ, կադրերի կառավարման խնդիրներ, թե հարցեր, որ վերաբերում են արտաքին այցերի կազմակերպմանը կամ պատվիրակությունների ընդունելությանը: Ձեր որոշմամբ այս աշխատակազմ վերադառնում է պարոն Գևորգյանը, որի ժամանակ իրականում մեծ հիմք է դրվել այն աշխատանքի, որ հնարավոր եղավ իրականացնել, որովհետև թիմի մեծ մասը, այնուամենայնիվ, պահպանված է, ինչպես և պետք է լինի քաղծառայության մեջ: Իրոք, կարծում եմ, որ սա փայլուն դրսևորում է նրա, թե ինչպես քաղծառայության ընձեռած երաշխիքները կարող են համադրվել քաղաքական այն նվիրվածության հետ աշխատակազմում, որը միշտ պետք է դրսևորվի բոլոր ներկաների կողմից: Եվ թեև այստեղ կա հայեցողական պաշտոնյաների ու քաղծառայողների մեծ խումբ, մենք միշտ աշխատել ենք որպես մեկ թիմ՝ մեկ նպատակի ծառայելով»,-նշել է ՀՀ Նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Վիգեն Սարգսյանը:

Աշխատակազմի նորանշանակ ղեկավար Արմեն Գևորգյանը ևս շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին վստահության համար և հավաստիացրել, որ լիովին գիտակցում է առաջիկա անելիքների և՛ կարևորությունը, և՛ նշանակությունը մեր պետության զարգացման, առաջընթացի, կայունության համար, որովհետև բավականին պատասխանատու ժամանակահատված ենք թևակոխում: «Վստահեցնում եմ, որ ինձնից կախված ամեն ինչ անելու եմ, որպեսզի այս ինստիտուտի դերն ու նշանակությունը միշտ բարձր լինի, և բոլորը դա զգան: Ուզում եմ նաև, Ձեր թույլտվությամբ, վստահեցնել պարոն Վիգեն Սարգսյանին, որ մենք ամեն ինչ կանենք, որպեսզի ինքն արդեն նոր տեղում մեր աջակցությունն ու օժանդակությունն ամենօրյա ռեժիմում զգա: Ուզում եմ շնորհակալություն հայտնել նաև այսօր այստեղ ներկա գտնվող իմ գործընկերներին, որ այսքան տարիների ընթացքում բավականին բարձր մակարդակով և որակով աշխատանք են կատարել: Հուսով եմ, որ մենք համատեղ այդ ամենը կշարունակենք՝ բոլոր բարի ավանդույթները պահպանելով: Եվ ինչպես Դուք նշեցիք, պարոն Նախագահ, կփորձենք ամեն ինչ անել ևս մեկ աստիճան այդ ամենը բարձրացնելու և Ձեր վստահությունն արդարացնելու համար: Շնորհակալ եմ և հուսով եմ, որ բոլորս միասին դեռ բավականին հետաքրքիր և արդյունավետ ճանապարհ ունենք անցնելու»,-ասել է ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գևորգյանը: