Մովսես Հակոբյանը նշանակվել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետ
Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Մովսես Հակոբյանին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ նշանակելու մասին:
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով` որոշում եմ.
Մովսես Հակոբյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ»,- ասված է Սերժ Սարգսյանի ստորագրած հրամանագրում:
Նախագահ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Մովսես Հակոբյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ – պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնից: