Յուրի Խաչատուրովն ազատվել է պաշտոնից և ԱԱԽՔ նշանակվել
Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Յուրի Խաչատուրովին Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար նշանակելու մասին: Հրամանագրում, մասնավորապես, ասված է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 6-րդ կետով` որոշում եմ.
Յուրի Խաչատուրովին նշանակել Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար»:
Սերժ Սարգսյանի մեկ այլ հրամանագրով Խաչատուրովն ազատվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից: