Վիգեն Սարգսյանին պաշտոնում կփոխարինի Արմեն Գևորգյանը
Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագել, որով Արմեն Գևորգյանին նշանակել է Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար:
«Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված` Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը` որոշում եմ.
Արմեն Գևորգյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար»:
Սերժ Սարգսյանի այլ հրամանագրով Արմեն Գևորգյանն ազատվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից: