Էդվարդ Նալբանդյանը վերանշանակվեց
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Է. Նալբանդյանին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար նշանակելու մասին: Այդ մասին տեղեկացնում են ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.
Էդվարդ Նալբանդյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար»,- ասված է ՀՀ Նախագահի հրամանագրում: