ՀՀԿ-ի կողմից սատարվող Մուշեղ Պետոյանը պարտվել է. հաղթել է Մխիթար Վարագյանը
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է հոկտեմբերի 2-ին Արթիկում տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները։
Ըստ ԿԸՀ հրապարակած տվյալների՝ Արթիկի գործող քաղաքապետ Մուշեղ Պետոյանը պարտվել է ինքնաառաջադրված Մխիթար Վարագյանին:
ՀՀԿ-ի կողմից սատարվող Մուշեղ Պետոյանն, ըստ ԿԸՀ հրապարակած տվյալների, ստացել է 3989 ձայն, իսկ Մխիթար Վարագյանը 4 143 ձայնով հաղթում է:
Արթիկում ընտրողների ընդհանուր ընտրողների թիվը 15 343 է, քվեարկությանը մասնակցել է 8 493 մարդ։