Մենք ծանր պարտություն կրեցինք. Նիկոլ Փաշինյանն ընդունել է պարտությունը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավորը Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է հոկտեմբերի 2-ին կայացած ՏԻՄ ընտրություններին և գրել, որ իրենց կուսակցությունը ծանր պարտություն է կրել.
«Գյումրիում և Վանաձորում մենք ծանր պարտություն կրեցինք: Այդ պարտության ծագումնաբանությունը հասկանալն ու վերլուծելը լրջագույն մարտահրավեր է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համար: Սրանից է կախված հետագա անելիքների ճանապարհային քարտեզը»,- գրել է Փաշինյանը:
Հիշեցնենք, որ ո՛չ Գյումրիում, ո՛չ Վանաձորում ՔՊ-ն չի հաղթահարել 6 տոկոսի շեմը և ավագանիում ներկայացուցիչներ չի ունենա: