Սևանի քաղաքապետը նախնական տվյալներով պարտվել է
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է Սևանում կայացած ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները: Դրանց համաձայն՝ Սևանի գործող քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը պարտություն է կրել անկուսակցական, «Սևան» ազգային պարկի տնօրենի տեղակալ Սարգիս Մուրադյանից, ում ոչ պաշտոնապես սատարում է Հանրապետական կուսակցությունը:
Ըսը ԿԸՀ հրապարակած տվյալների՝ ձայները բաշխվել են հետևյալ կերպ.
Ռուդիկ Ղուկասյան – 3669 ձայն,
Սարգիս Մուրադյան – 6671 ձայն,
Արա Սմբատյան – 1188,
Անվավեր – 308: