ՄԻՊ հանձնարարությամբ աշխատանքային խմբեր են գործուղվել Գյումրի և Վանաձոր` արձագանքելու ընտրական խախտումներին
Հայաստանում ընթացքող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների շրջանակներում այսօր ընթացող քվեարկության կապակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանին օրենքով վերապահված լիազորությունների շրջանակներում արձանագրվող խախտումներին արձագանքելու նպատակով Պաշտպանի աշխատակազմն աշխատում է լիարժեք ռեժիմով: Այս մասին հայտնում է Մարդու իրավունքների պաշտպանի մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյանը։
Պաշտպանի հանձնարարությամբ հերթապահ աշխատանքային խմբեր են գործուղվել Գյումրի և Վանաձոր քաղաքներ:
Այս պահին ուսումնասիրվում են թեժ գծի հեռախոսահամարի և ԶԼՄ-ների միջոցով ստացած հաղորդումներում քվեարկության ընթացքին առնչվող տեղեկությունները, որոնց մասին մանրամասն տեղեկություններ կհայտնվեն ավելի ուշ: