Սերժ Սարգսյանը ստորագրել է կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքը: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի մամուլի գրասենյակը: