Ֆինանսների փոխնախարարն ազատվել է աշխատանքից. Կարեն Կարապետյանի որոշումը
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հրամանով՝ Տիգրան Բարսեղյանն իր դիմումի համաձայն ազատվել է ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնից:
ՀՀ վարչապետի համապատասխան որոշման ասվում է. «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Տիգրան Բարսեղյանին ազատել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»: