Սուրիկ Խաչատրյանը հրաժարական չի տվել
Նախօրեին մամուլում շրջանառվում էր Սյունիքի մարզպետի հրաժարականի մասին լուրը:
Նշվում էր, որ Սուրիկ Խաչատրյանը չի սպասել՝ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն իրեն ազատի աշխատանքից և իր հոժար կամքով դիմում է գրել:
NEWSPRESS.am-ը կապ հաստատեց Սուրիկ Խաչատրյանի հետ՝ հրաժարականի մասին տեղեկությունը հաստատելու կամ հերքելու համար:
Մարզպետը նշեց, որ նման բան չկա, և ինքը հրաժարական չի տվել:
«Իմ հրաժարականի մասին սուտ լուրեր են տարածում, ես հրաժարական չեմ տվել»,- ասաց նա: