Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվըՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԱլ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլըՌուսաստանի քաղաքացիները շարունակում են մնալ Վրաստանի այցելուների խոշորագույն խմբերից մեկըՊուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ«Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշերCOP17-ի շրջանակում կայացել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունըԵրևանը ձմեռային սեզոնին Ռուսաստանից ավիաընկերությունների առաջարկած նստատեղերի քանակով առաջատարների թվում էՓեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետԱրաբական Միացյալ Էմիրություններում նավթի արտահոսքի պատճառով լողափերը փակում ենԵրևան-Կապան-Երևան չվերթերն սպասարկող օդանավը կանցնի պլանային տեխնիկական սպասարկումՀայաստանի բանկերի զուտ շահույթն աճել է 8,6%-ովԵրևանն ու Փարիզը քննարկել են համագործակցության նոր ուղղություններըԿապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվելԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր՝ Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբՀայաստանը ՄԱԿ-ում կարևորել է տիեզերքի խաղաղ օգտագործումն ու միջազգային համագործակցությունըՀայաստանը մտել է Վրաստան օղու հիմնական արտահանողների հնգյակԿրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին գործող մարզիկը, որի կարողությունը գերազանցել է 2 միլիարդ դոլարըՉարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավորՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՎրաստանում թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվելՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էԹիրախում՝ Ռոբերտ Քոչարյանը. Փաշինյանի իշխանության ճանապարհը հարթած գործիչը (տեսանյութ)Ռուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանիՄիքայել Արամյանցի ներդրումն ու հետքը Բաքվի նավթարդյունաբերության զարգացման գործումՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմովԿԸՀ-ն հիշեցրել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքներըՍյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել ենԴատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը Հայտնի է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը Տաջիկստանում ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2026» զորավարժություններն են անցկացվել Վրաստանում ձերբակալել, ապա ազատ են արձակել Մոնթե Մելքոնյանի սպանող ներկայացած ադրբեջանցուն Բուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համար Ֆրանսիայի ՆԳՆ-ն հոկտեմբերի 24-ին կայանալիք բողոքի ակցիաների համար կներգրավի 70 000 իրավապահի Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Արման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի պաշտոնը Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Փաշինյանը ստախոսությունը դարձրել է իշխանության ամրապնդման գլխավոր գործիք․ Զուրաբյան Նեթանյահուի հրամանով Իսրայելը այսօր սկսել է Հորդանան գետի Արևմտյան ափի շրջափակումըԴուք վաղուց քահանայական կարգ չունեք և իրավունք չունեք հանդես գալու որպես Եկեղեցու հոգևորականներ. Սամվել դպիրի կոչը՝ կարգալույծ քահանաներինՀայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման և այդ գործընթացում ամերիկյան ընկերությունների հետ համագործակցության հարցերըՎաղարշապատում բացահայտել են թմրամիջnցի ապօրինի իրացում․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)Ավարտվել է պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունըՓոփոխություններ են կատարվել մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում
Քաղաքականություն

Ինչո՞ւ է Սևանի գործող քաղաքապետը ցլիկի հետ կախվել Կբոյի փողքերից

Հոկտեմբերի 2-ին Հանրապետության մի քանի համայնքում տեղի են ունենալու համայնքապետի և ավագանու ընտրություններ:

Նշենք, որ այս օրերին Սևանում ընթանում է նախընտրական թեժ մրցակցություն, և թեկնածուների միջև տեղի է ունենում նաև ոչ ուղղակի պայքար, հաճախ ընտրվում են ոչ կոռեկտ միջոցներ:

Սևանի քաղաքապետի համար պայքարում են գործող քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը՝ մականունը Ուդո, անհատ ձեռնարկատեր Արա Սմբատյանը, Սևան ազգային պարկի փոխտնօրեն Սարգիս Մուրադյանը:

Մամուլում միակողմանի տեղեկություններ էին հայտնվել՝ լրատվական դաշտին ոչ հարիր հոդվածի տեսքով, որտեղ փորձ էր արվում վարկաբեկել Սևանի քաղաքապետի թեկնածու Սարգիս Մուրադյանին:

Հոդվածում նշվում է, որ երիտասարդ թեկնածու Սարգիս Մուրադյանի կյանքի լուսավոր կետը Սևան Ազգային պարկի փոխտնօրենի պաշտոնն է, և Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը ցանկանում է Սևանի քաղաքապետի պաշտոնում տեսնել հենց նրան: Խոսք կար նաև բենզին սրսկվողների մասին, և որ Սևանում վախի մթնոլորտ են ստեղծում նրանք և նրանց համակարգում է ոմն Կբո:

NEWSPRESS.am-ը հետևելով նախընտրական գործընթացներին՝ փորձեց պարզել տեղեկությունների իսկությունը:

Ըստ մեր տեղեկությունների՝ Սևանի գործող քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանն այլևս չի վայելում սևանցիների վստահությունը, և քաղաքի բնակիչները կարծես թե փոփոխությունների ակնկալիք ունեն:

Ներկայացնենք թեկնածուներին:

Անհատ ձեռնարկատեր Արա Սմբատյանը երբևէ չի զբաղվել քաղաքականությամբ, թեև մեկ անգամ փորձ է արել:

Սևան ազգային պարկի փոխտնօրեն Սարգիս Մուրադյանը երիտասարդ է, Սևանի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրեր ունի և վայելում է սևանցիների վստահությունը:

Գործող քաղաքապետ Ռուդիկ Ղուկասյանը կարծես թե ամբողջովին սպառել է իրեն, և սևանցիները, աջակցության փոխարեն, հաճախ են ենթարկվում սպառնալիքների:

Ինչ վերաբերում է Կբոյին, ապա հոդվածում նշվում է, որ բենզին սրսկվողները, Կբոյի գլխավորությամբ, ահաբեկում են Սևանի բանկիչներին: Մեզ հաջողվեց պարզել, որ Կբոն Սևանում հարգանք է վայելում, և Սևանում կա ընտրազանգված, որը նրա գլխավորությամբ կանգնած է Սարգիս Մուրադյանի կողքին և որի համար էլ Կբոն հայտնվել է գործող քաղաքապետի թիրախում. Ռ. Ղուկասյանն առիթը բաց չի թողնում վարկաբեկելու նրան:

Անգամ այսօր՝ Սևանի Վլադիմիր Կարապետյանի անվան հրապարակում տեղի ունեցած՝ գործող քաղաքապետի՝ սևանցիների հետ հանդիպման ժամանակ, Ռուդիկ Ղուկասյանը սպառնացել է ոչ թե թեկնածուներին, այլ անձամբ Կբոյին ու նրա ընտանիքին:

Մեր ունեցած տեղեկություններով՝ գործող քաղաքապետն ահաբեկում է նաև իրեն ոչ համակիր սևանցիներին:

Սևանում խոսում են, որ գործող քաղաքապետի ավագ որդին՝ Արտուշ Ղուկասյանը, թմրամիջոցներ է օգտագործում, Ռ. Ղուկասյանը կոպեկներով գնել ու ապա վերավաճառել է Սևանի խոշոր գործարանները, 4 տարի լինելով Սևանի քաղաքապետ՝ միայն վերջին երկու ամսում է բարեկարգման աշխատանքներ կատարել, այն էլ՝ կառավարության միջոցներով, որը վերագրում է իրեն:

Ի դեպ, այսօրվա հանդիպման ժամանակ Ռուդիկ Ղուկասյանը ցլիկ էր բերել հրապարակ՝ նախընտրական մորթի համար, սակայն, մեր տեղեկություններով, ցլիկը դեռևս ողջ է:

Սևանում հոկտեմբերի 2-ին քաղաքապետի ընտրություններ են, և սևանցիները սպասում են եռանդուն և գործունյա քաղաքապետի, ոչ թե սպառնալիքների և վարկաբեկող հոդվածների:

NEWSPRESS.am