Մխիթարյանը շատ լավ գիտի մրցակցին. «Մանչեսթեր Յունայթեդի» անդրադարձը (լուսանկար)
«Մանչեսթեր Յունայթեդի» ֆեյսբուքյան էջը Եվրոպայի լիգայի խմբային փուլում՝ «Զարյայի» դեմ կայանալիք խաղից առաջ, հետաքրքիր փաստ է հրապարակել Հենրիխ Մխիթարյանի մասին:
Ակումբի ֆեյսբուքյան էջը «Գիտեի՞ք, որ» խորագրի տակ գրում է, որ Մխիթարյանը շատ լավ գիտի մրցակցին: Կիսապաշտպանը Դոնեցկի «Շախտյորում» հանդես գալու ժամանակ 3 խաղում 4 գոլի հեղինակ է դարձել «Զարյայի» դեմ մրցավեճերում:
