Միխայիլ Տալի հուշամրցաշար. Արոնյանի մրցակիցը Սվիդլերն է
Մոսկվայում շարունակվում է Միխայիլ Տալի 10-րդ հուշամրցաշարը: Մրցաշարի երրորդ տուրի շրջանակներում վաղն Արոնյանը կմրցի Սվիդլերի հետ:
Լևոն Արոնյանը երկրորդ տուրից հետո վաստակել է 1 միավոր և բաժանում է 4-7-րդ տեղերը:
Առաջատարները 1,5-ական միավորներով Անանդը, Գիրին և Նեպոմնյաշչին են: