Փաշինյանը ՊԵԿ փոխնախագահին ազատել է պաշտոնից, նշանակել է Ֆինանսների փոխնախարարԻրանի բարձրագույն ղեկավարությունը կոչ է անում դադարեցնել պատերազմը․ Թրամփի ակնարկըՎիգեն Քոչարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել. ԲԴԽ-ն դադարեցրել է լիազորություններըԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ կլինեն Երևանում և մարզերումՎեհափառի և 6 եպիսկոպոսի վերաբերյալ քրեական գործը կքննվի Արմավիրի դատարանումԵս չեմ համագործակցում ինչպես գործակալների, այնպես էլ ազգային անվտանգությամբ չզբաղվող ծառայության հետՊԵԿ-ը և ԱՄՀ-ն քննարկել են հարկային վարչարարության կատարելագործման ուղղություններըԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել է«Արմ պետրոլ» ընկերությանը պատկանող լցակայանում հայտնաբերվել են խախտումներ․ ՇՎՏՄՍկսում ենք Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրեն մրցույթի նոր շրջափուլ. ԱվանեսյանՄասիսի հիվանդանոցում 69-ամյա կինը ընդհանուր անզգայացման պայմաններում մահացել է․ 5 անձ ձերբակալվել էՎաղ է խոսել կոնկրետ ժամկետից. Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը՝ ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման մասինԵվրահանձնաժողովը չի հաստատել Հայաստանի հետ առանց վիզայի ռեժիմի սահմանման ժամկետըԻրանի ԱԳՆ-ում ԱՄՆ-ին մեղադրել են Հորմուզի նեղուցում նավագնացությունը դադարեցնելու մեջՀոկտեմբերին Երևանը կդառնա բնության, քաղաքի և մարդկանց երկխոսության հարթակ. Երևանի քաղաքապետարանԿարևորվել են Հայաստանի և Շվեյցարիայի միջև ձևավորված հարաբերություններն ու դրանց հետագա ամրապնդման անհրաժեշտությունըՍահմանային անցակետերը կապում են ժողովուրդներին ու տնտեսությունները․ հայտարարությունՍիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող 9-րդ հողամասը վերադարձվեց համայնքի տիրապետմանըՉլիցենզավորված առցանց խաղային գործունեության նկատմամբ պետական վերահսկողությունը կուժեղանա․ ՊԵԿՍպասվում է առանց տեղումների եղանակ. ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով, ապա աստիճանաբար նույնքան կբարձրանաՇվեյցարիան շարունակում է աջակցել ՀՀ-ի բարեփոխումների օրակարգին. դեսպանը հանդիպել է Կոնջորյանի հետՊուտինը և Փաշինյանը Մոսկվայում հնարավորություն կունենան քննարկելու հանրաքվեի հարցը. ՊեսկովԻրավապահները կանխել են ատամնաբուժական կենտրոն տեղափոխված դատապարտյալին թմրանյութի նմանվող զանգվածների փոխանցումըԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՓաշինյանը կարևորել է Հունաստանի կողմից ՀՀ Կառավարության բարեփոխումների արդյունավետ իրականացման գործում ցուցաբերվող օժանդակության կարևորությունը«Փորձելու ենք լրացնել այն բացը, որ այս տարիներին ունեցանք». «Գոյ» թատրոնը վերադառնում է. հայտնի է, թե երբ և որտեղ կկայանա պրեմիերանՎանաձորի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 12-րդ հողատարածքը Հաստատվել են դասագրքերի ներդրումային գումարների չափերըԱպարանում «Mercedes Viano»-ն դուրս է եկել հանդիպակաց և բախվել «Mercedes ML»-ին
Ոստիկանության բաժնում քաղաքացուն խոշտանգել են, որ խոստովանական ցուցմունք կորզեն․ փաստաբան (լուսանկարներ)
Պեսկովը մեկնաբանել է Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների այցը Կիև և ՄոսկվաՈւսումնարանի 17-ամյա ուսանողը բռունցքով մի քանի անգամ հարվածել է կուրսընկերոջը. վերջինս հոսպիտալացվել էՈրոշվել է երկու ծառայողի նկատմամբ կիրառել «Ծառայության դադարեցում» կարգապահական տույժը․ կայացել է ՆԳՆ կարգապահական հանձնաժողովի հերթական նիստըՊուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել. հայտնի է, թե ինչ են քննարկել նրանքԽոշոր ավտովթար.«KamAZ»-ը Դավիթ Բեկի փողոցում բախվել է ծառերին, ապա կոտրել գազատար խողովակի երկաթե հենասյուներըՏարածվում են զրպարտչшկան տեսանյութեր. Ստեփան Ասատրյանը հերքում էՄայր Աթոռը խստորեն դատապարտում է Հովհաննավանքում տեղ գտնող մտահոգիչ երևույթըԱհա եւ վերջ, ես հրաժարվեցի ՀՀ անձնագրից․ այլեւս երբեք Հայաստան չեմ գա. Նորատ Տեր-ԳրիգորյանցՀոգևոր ծառայությունն իրականացնել նվիրումով, եղբայրական համերաշխությամբ և եկեղեցական կարգին ու կանոնին համահունչ. Ռուբեն Սրբազանը՝ Մասյացոտնի թեմի քահանաներինՀովհաննես Յուքինյանը նշանակվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղարՊոլսո Հայոց պատրիարքը աղոթել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների վերականգնման համարԳյումրիի «Համով հոտով» արագ սննդի կետի աշխատանքը կասեցվել էՀովհաննավանքը հայ ժողովրդի սրբությունն է, այլ ոչ թե ռաբիզ երաժշտության տակ փող աշխատելու «բիզնես օբյեկտ». Սամվել դպիր ԳրիգորյանՉքաղաքականացված պետությունն ուղիղ ճանապարհ է դեպի «անսպասելի զարգացումներ», որոնց մենք միշտ անպատրաստ ենք. Վահե ՀովհաննիսյանԱնակ-Կրակատաու հրաբխի ժայթքման հետևանքով Ջակարտայի օդանավակայանում արգելափակվել է ավելի քան 166,000 ուղևորՀամլետ Սահակյանն ազատվել է ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնից և նշանակվել ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալՎստա՞հ եք, որ մենք ենք կառուցում էստակադան, կարո՞ղ է բլոգերներն են կառուցում. ԱվինյանԳևորգ Պապոյանը ԱՄԷ է գործուղվումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Nissan Tiida»-ն վրաերթի է ենթարկել 69-ամյա հետիոտնի․ վերջինս հիվանդանոցում մшհացել էՉորս ամսում՝ երրորդ թունավորման դեպքը. սա արդեն խորքային խնդրի մասին վկայող խայտառակ իրավիճակ է. Արփինե Հովհաննիսյան
Հասարակություն

Ռուբեն Ջաղինյանն ու Սերժ Սարգսյանը խոսել են աղմկահարույց «Ամենակարող երգիչ» նախագծից

Նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի հանրային հեռուստաընկերության 60-ամյա հոբելյանի կապակցությամբ, այսօր երեկոյան այցելել է Հանրային հեռուստաընկերություն:

Հեռուստաընկերության ղեկավար կազմի ուղեկցությամբ Նախագահը շրջայց է կատարել ընկերությունում, ծանոթացել հեռուստաեթերի բովանդակային և տեխնիկական որակի բարձրացման, եթերային նոր քաղաքականության, ինչպես նաև հեռուստաընկերության շենքում վերանորոգման, աշխատակիցների գործունեության պայմանների բարելավման ուղղությամբ կատարված աշխատանքներին ու առաջիկա տարիների զարգացման հեռանկարին, լսել Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի ամփոփ զեկույցն այդ ամենի վերաբերյալ:

Այդ համատեքստում անդրադարձ է եղել նաև Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվող «Ամենակարող երգիչ» նոր հաղորդմանը, որը հասարակության մեջ անցած մի քանի օրերին քննարկումների ու քննադատության թեմա է դարձել:

Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը տեղեկացրել է, որ հաղորդումն ստեղծվել է ոչ այն նպատակով, որը վերագրվում է վերջինիս, այլ նախատեսված է ներկայացնելու ամենատարբեր՝ ժողովրդական, դասական, ջազ և այլ ժանրերի երաժշտություն, և եթե ճիշտ չի ընկալվել հասարակության շրջանում ու տարբեր մեկնաբանությունների տեղիք է տվել, ապա Հանրային հեռուստաընկերությունն այսուհետ ավելի ուշադիր կլինի հասարակության արձագանքին, ձեռքը կպահի հասարակության զարկերակի վրա, կփորձի արդարացնել նրա ակնկալիքները Հանրային հեռուստաընկերությունից:

Հանրապետության Նախագահը կարևորել է մինչ հաղորդումների նախապատրաստումը ոլորտի մասնագետների, հասարակության մեջ հարգանք վայելող և վաստակ ունեցող մտավորականների հետ խորհրդակցելը, հանդիպումներ, քննարկումներ ունենալը, նրանց ցանկություններն ու լսարանի հետաքրքրությունները հասկանալը: Հանրության հետ փոխադարձ կապը, Նախագահի համոզմամբ, անշուշտ, օգտակար կլինի:

Հանրային հեռուստաընկերության պատասխանատուները վստահեցրել են Հանրապետության Նախագահին, որ ավելի հաճախակի կդարձնեն այդպիսի հանդիպումները և ավելի ուշադիր կլինեն հանրության արձագանքին:

Նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի հանրային հեռուստաընկերության 60-ամյակի կապակցությամբ, հեռուստաընկերության մի խումբ աշխատակիցների մշակույթի բնագավառում ներդրած ավանդի, ինչպես նաև երկարամյա և արդյունավետ աշխատանքի համար պարգևատրել է մեդալներով և շնորհել պատվավոր կոչումներ:

Հոբելյանին նվիրված տոնական երեկոյի ժամանակ Նախագահը հանձնել է պետական բարձր պարգևները, շնորհավորել հեռուստաընկերության 60-ամյակի և պարգևների արժանանալու կապակցությամբ: Սերժ Սարգսյանը կարևորել է տասնամյակներ շարունակ հեռուստատեսության բազմաթիվ նվիրյալ աշխատակիցների տքնաջան աշխատանքը և հաջողություններ մաղթել հեռուստաընկերությանը:

«Հարգելի՛ տիկնայք և պարոնայք, Հանրային հեռուստաընկերության սիրելի՛ մասնագետներ կամ ինչպես տիկին Շլեպչյանն էր ասում տարիներ շարունակ՝ թանկագի՛ն բարեկամներ,

Իրոք, դուք թանկագին բարեկամներ եք, որովհետև արդեն 60 տարի դուք գալիս եք մեր տները, մտնում եք մեր բնակարանները, լցնում մեր երեկոները հետաքրքիր փաստերով, տեղեկացնում մեզ ու սովորեցնում գնահատել իրականությունը: Երկար տարիներ դուք մեզ հետ միասին կիսել եք մեր ուրախությունը ու, իհարկե, նաև ցավը: Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել այն աշխատակիցներին, ովքեր գիտեն բնակարան մտնելու և խոսք ասելու արժեքը և դա անում են մեծ պատասխանատվությամբ: Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել նրանց, ովքեր օգնում են եթերում երևացող մարդկանց ստեղծել լավ գործեր: Նոր եթերաշրջանը, առավել ևս հոբելյանական եթերաշրջանը, ծննդյան օրվա պես մի բան է: Այսօր տոն է, բայց այս տոնի ժամանակ էլ, տեսեք, տեսախցիկի ետևում մարդիկ աշխատում են: Մենք նոր տեսանք, թե մարդիկ ռեժիսորական վահանակի առջև ինչպես են աշխատում և շատ հաճախ այդ մարդկանց դեմքով էլ չենք ճանաչում»,- ասել է Նախագահը և ընդգծել, որ հենց նրանց շնորհիվ է, որ 60 տարի առաջ Հայաստանում իր գործունեությունն սկսեց հեռուստատեսությունը և կարճ ժամանակաընթացքում կարողացավ Խորհրդային Միության երկրներից ամենաշատ եթերաժամն ունենալ, ինչը պայմանավորված էր լավ մասնագետների առկայությամբ: Մեր երկրի անկախացումից հետո էլ, դժվարին պայմաններում աշխատող հեռուստատեսության աշխատակիցների աշխատանքի արդյունքում, ՀՀ Նախագահի խոսքով, տաղավարներից ջերմություն էր մտնում մարդկանց բնակարաններ: Այսօր արդեն բոլորովին նոր և ժամանակակից տեխնիկայով հագեցած, բարձրորակ պատկեր հաղորդող հեռուստատեսությունը փորձառու մասնագետների աշխատանքի, ինչպես նաև բարեկամ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կողմից հեռուստաընկերությանը ցուցաբերված օժանդակության արդյունքն է: Այդուհանդերձ, Նախագահի համոզմամբ, առաջինը լինելու կամ առաջինը դառնալու համար մշտապես պետք է կատարելագործվել. «Բոլորիդ մեկ անգամ ևս շնորհավորում եմ, այդ թվում նաև ինձ՝ բոլորիս, այս օրվա՝ Հայաստանի հանրային հեռուստաընկերության 60-րդ եթերաշրջանի կապակցությամբ: Շնորհակալ եմ ձեր աշխատանքի համար: Առա՛ջ»,- Հայաստանի հանրային հեռուստաընկերության հոբելյանի կապակցությամբ իր շնորհավորական խոսքում ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը: