Հրազդանում ավտոբուսը բարձրացել է քարերի վրա և արգելափակվել
Սեպտեմբերի 27-ին, ժամը 11.27-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի թիվ 268 շենքի մոտակայքում ավտոբուսը բարձրացել է քարերի վրա և արգելափակվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «ՊԱԶ-32054» մակնիշի 3562L պ/հ (վարորդ Ա. Ղ.) ավտոբուսը: