Դավիթ Լոքյանը վերանշանակվեց
Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Դավիթ Լոքյանին նշանակել է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար: Ստորագրված հրամանագրում, մասնավորապես, ասված է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.
Դավիթ Լոքյանին նշանակել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և զարգացման նախարար»: