Հրանուշ Հակոբյանը կրկին Սփյուռքի նախարարն է
Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Հրանուշ Հակոբյանին վերանշանակել է Սփյուռքի նախարարի պաշտոնում: Ստորագրված հրամանագրում, մասնավորապես, ասված է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.
Հրանուշ Հակոբյանին նշանակել Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարար»: