Արմեն Երիցյանը մնաց պաշտոնին. Սերժ Սարգսյանի հրամանագիրը
Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Արմեն Երիցյանին նշանակել է Արտակարգ իրավիճակների նախարար: Ստորագրված հրամանագրում ասված է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.
Արմեն Երիցյանին նշանակել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարար»: