Արծվիկ Մինասյանը փոխում է նախարարությունը. Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել
Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով արդեն նախկին Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանին նշանակել է Բնապահպանության նախարար: Ստորագրված հրամանագրում ասված է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.
Արծվիկ Մինասյանին նշանակել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարար»: