Արտեմ Ասատրյանը վերանշանակվեց
Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին վերանշանակել է իր պաշտոնում: Ստորագրված հրամանագրում ասված է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.
Արտեմ Ասատրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար»: