Սուրեն Կարայանը նշանակվեց Արծվիկ Մինասյանի փոխարեն
Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, որով Սուրեն Կարայանին նշանակել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար: Ստորագրված հրամանագրում, մասնավորապես, ասված է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.
Սուրեն Կարայանին նշանակել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար»: