Արմեն Մուրադյանը չվերանշանակվեց. Լևոն Ալթունյանը՝ Առողջապահության նախարար
Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել որով Լևոն Ալթունյանին նշանակել է Առողջապահության նախարար: Սերժ Սարգսյանի ստորագրած հրամանագրում, մասնավորապես, ասված է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով` որոշում եմ.
Լևոն Ալթունյանին նշանակել Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար»: