Պայթյուններ Գերմանիայի Դրեզդեն քաղաքում. պատասխանատվությունը ոչ ոք չի ստանձնել
Գերմանիայի Դրեզդեն քաղաքում երկուշաբթի՝ սեպտեմբերի 26-ի երեկոյան, երկու պայթյուն է որոտացել:
Պայթյունները տեղի են ունեցել նախ մզկիթի, ապա նաև Միջազգային կոնգրես-կենտրոնի շենքերի առջև: Այդ մասին գրում է Deutsche Welle-ն:
Մինչ այժմ ոչ ոք չի ստանձնել տեղի ունեցածի պատասխանատվությունը: Իրավապահ մարմինները, սակայն ենթադրում են, որ պայթյունի պատճառ կարող էր դառնալ ատելությունն օտաերկրացիների նկատմամբ: Այդ մասին հաղորդել է Դրեզդենի ոստիկանապետ Հորսթ Կրեմչարը:
Պայթյունի վայրում հայտնաբերվել են ինքնաշեն պայթուցիկ սարքեր: Մզկիթում պայթյունի պահին իմամ է եղել՝ կնոջ և երկու երեխայի հետ: Կոնգրես-կենտրոնի շենքից բարի այցելուները տարհանվել են: