Չեմպիոնների լիգա. օրվա խաղերն ու բուքմեյքերների կանխատեսումները
Այսօր կմեկնարկի Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երկրորդ տուրը:
«Մոնակոն» կընդունի «Բայերին»: Հեղինակավոր Williamhill բուքմեյքերական կենտրոնը գրեթե հավասար է գնահատում թիմերի հնարավորությունները՝ փոքր-ինչ առավելություն տալով հյուրերին:
«Մոնակոյի» հաղթանակ՝ 2.75, «Բայերի» հաղթանակ՝ 2.60, ոչ-ոքի՝ 3.40:
Դորտմունդի «Բորուսիան» սեփական հարկի տակ ուժերը կչափի Զինեդին Զիդանի թիմի հետ: Այստեղ բուքմեյքերներն ավելի հավատում են գերմանական ակումբի հաղթանակին:
«Բորուսիայի» հաղթանակ՝ 2.30, «Ռեալի» հաղթանակ՝ 3.00, ոչ-ոքի՝ 3.60:
Այսօր կայանալիք մեկ այլ՝ «Կոպենհագեն»-«Բրյուգե» խաղում բուքմեյքերները ֆավորիտ են համարում դանիական թիմին:
«Կոպենհագենի» հաղթանակ՝ 1.83, «Բրյուգեի» հաղթանակ՝ 4.80, ոչ-ոքի՝ 3.40:
Իսպանական «Սևիլիան» էլ սեփական հարկի տակ կհյուրընկալի ֆրանսիական «Լիոնին»: Այստեղ ֆավորիտներն իսպանացիներն են:
«Սևիլիայի» հաղթանակ 1.73, «Լիոնի» հաղթանակ 5.00, ոչ-ոքի՝ 3.80:
Հանդիպումները կմեկնարկեն Երևանի ժամանակով 22:45-ին: