«Ժամանակ». Լոռու մարզպետ է նշանակվելու ՀՀ փոխոստիկանապետը
«Ժամանակ» թերթը գրում է.
«Կառավարությունում կառուցվածքային փոփոխություններին զուգահեռ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը նախաձեռնել է նաև որոշ մարզպետերի փոփոխություն։ Մամուլն արդեն մի քանի օր է՝ գրում է, որ առաջիկա օրերին պաշտոնանկ է արվելու Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը։
«Ժամանակ»–ի տեղեկություններով՝ առաջիկայում պաշտոնանկ կարվի նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը։ Նրան այդ պաշտոնում կփոխարինի ՀՀ ոստիկանապետի տեղակալ, Լոռու մարզային վարչության նախկին պետ Անուբախ Համբարյանը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում