Հրդեհ Լոռիում. մարելու համար պահանջվել է շուրջ 8 ժամ
Սեպտեմբերի 26-ին, ժամը 01.17-ին ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Ուրասար գյուղում՝ այրվում է կուտակված անասնակեր:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ գյուղապետարանի մոտակայքում այրվում է Վ. Մ.-ին պատկանող կուտակած անասնակեր (մոտ 13 տ.):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.31-ին, մարվել` ս. թ. սեպտեմբերի 26-ին՝ ժամը 09.10-ին: