Մխիթարյանն ու Շոուն 100 տոկոսով պատրաստ չէին խաղին. Մոուրինյու
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն բացատրել է, թե ինչու Հենրիխ Մխիթարյանն ու Լյուկ Շոուն չմասնակցեցին Անգլիայի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի «Լեսթերի» դեմ հանդիպմանը (4:1):
«Չէի ասի՝ նրանք վնասվածք ունեն: Ավելի շուտ նրանք հարյուր տոկոսով պատրաստ չէին: Ես միշտ նախընտրում են խաղացնել այն ֆուտբոլիստներին, ովքեր պատրաստ են խաղալ հարյուր տոկոսով՝ ինչպես ֆիզիկապես, այնպես էլ հոգեպես:
Մարսիալն ու Ջոնսը վնասվածք ունեն, իսկ մնացածները մնում են վնասվածք ունեցողների և չունեցեղների, այսպես ասած, «մոխրագույն զոնայում», իսկ որոշում պետք էր կայացնել՝ ելնելով այն բանից, թե ովքեր էին ամբողջությամբ պատրաստ խաղին»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է Manchester Evening News-ը: