Սա մեր մշակույթը վերջնականապես կացնահարելու հանցավոր գործողություն է. Հասմիկ Պապյանը՝ Առաջին ալիքի նոր նախագծի մասին (տեսանյութ)
Օպերային երգչուհի Հասմիկ Պապյանը ֆեյսբուքյան իր էջում Անդրադարձել է Հանրային հեռուստաընկերության նոր հեռուստանախագծին, որը կարծես թե ոչ միանշանակ է ընդունվել հեռուստադիտողի կողմից: Խոսքը 6/8-ը՝ լավագույն տասնյակի կատարմամբ նոր երաժշտական՝ «Ամենակարող երգիչը» նախագծի մասին է:
«Ոտքի´, հայ ժողովուրդ: Սա երկար մտածված, լավ կազմակերպված և մեր մշակույթը վերջնականապես կացնահարելու հանցավոր գործողություն է: Անհրաժեշտ է այն անհապաղ դադարեցնելու միջոցներ ձեռք առնել»,- գրել է Հասմիկ Պապյանը: