Սպերցյանի ոսկերչական փոխանցումից հետո Թոնին բացում է Ալ-Խալիջի դեմ խաղի հաշիվըՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԱլ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլըՌուսաստանի քաղաքացիները շարունակում են մնալ Վրաստանի այցելուների խոշորագույն խմբերից մեկըՊուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ«Մանկական Եվրատեսիլի» քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշերCOP17-ի շրջանակում կայացել է «Կլիմայի փոփոխությունը և կանայք» մրցանակաբաշխությունըԵրևանը ձմեռային սեզոնին Ռուսաստանից ավիաընկերությունների առաջարկած նստատեղերի քանակով առաջատարների թվում էՓեզեշքիանը հաջորդ շաբաթ կայցելի Ռուսաստան և կհանդիպի Պուտինի հետԱրաբական Միացյալ Էմիրություններում նավթի արտահոսքի պատճառով լողափերը փակում ենԵրևան-Կապան-Երևան չվերթերն սպասարկող օդանավը կանցնի պլանային տեխնիկական սպասարկումՀայաստանի բանկերի զուտ շահույթն աճել է 8,6%-ովԵրևանն ու Փարիզը քննարկել են համագործակցության նոր ուղղություններըԿապանի անտառտնտեսությունում ապօրինի ծառահատման դեպք է բացահայտվելԿարեն Բրուտյանն այցելել է ՊՆ մի շարք զորամասեր՝ Սուրեն Պապիկյանի հանձնարարությամբՀայաստանը ՄԱԿ-ում կարևորել է տիեզերքի խաղաղ օգտագործումն ու միջազգային համագործակցությունըՀայաստանը մտել է Վրաստան օղու հիմնական արտահանողների հնգյակԿրիշտիանու Ռոնալդուն դարձել է առաջին գործող մարզիկը, որի կարողությունը գերազանցել է 2 միլիարդ դոլարըՉարենցավան-Ալափարս ճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավորՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՎրաստանում թուրքական ձիթապտղի յուղում վտանգավոր հավելումներ են հայտնաբերվելՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էԹիրախում՝ Ռոբերտ Քոչարյանը. Փաշինյանի իշխանության ճանապարհը հարթած գործիչը (տեսանյութ)Ռուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանիՄիքայել Արամյանցի ներդրումն ու հետքը Բաքվի նավթարդյունաբերության զարգացման գործումՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմովԿԸՀ-ն հիշեցրել է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչության ավարտի ժամկետը և սահմանված արգելքներըՍյունիքի անտառներում կորած անչափահաս երեխաները գտնվել ենԴատարանը երկարաձգեց Ռոբերտ Քոչարյանի կալանքի ժամկետը «Ականատես»-ը Ստեփանավանում ընտրությունների նախաշեմին խախտումներ է արձանագրել Դեռ չի վերացվելու Վեհափառ Հայրապետի դեմ քրեական գործի հիմք դարձած անօրինակ արգելքների շարանը Հայտնի է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը Տաջիկստանում ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2026» զորավարժություններն են անցկացվել Վրաստանում ձերբակալել, ապա ազատ են արձակել Մոնթե Մելքոնյանի սպանող ներկայացած ադրբեջանցուն Բուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համար Ֆրանսիայի ՆԳՆ-ն հոկտեմբերի 24-ին կայանալիք բողոքի ակցիաների համար կներգրավի 70 000 իրավապահի Արարատում կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ ստացած տղամարդը այսօր մահացել է Արման Աբովյանը ստանձնել է ԲՀԿ հանրային կապերի պատասխանատուի պաշտոնը Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Վիեննայի միջազգային փառատոնին Արցախի մշակութային համույթների մասնակցությունը չեղարկվել է Արտենի գյուղում բնակիչները դատապարտում են դպրոցի մուտքի պատից Անդրանիկի նկարի ապամոնտաժումը Փաշինյանը ստախոսությունը դարձրել է իշխանության ամրապնդման գլխավոր գործիք․ Զուրաբյան Նեթանյահուի հրամանով Իսրայելը այսօր սկսել է Հորդանան գետի Արևմտյան ափի շրջափակումըԴուք վաղուց քահանայական կարգ չունեք և իրավունք չունեք հանդես գալու որպես Եկեղեցու հոգևորականներ. Սամվել դպիրի կոչը՝ կարգալույծ քահանաներինՀայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են նոր ատոմային էներգաբլոկի կառուցման և այդ գործընթացում ամերիկյան ընկերությունների հետ համագործակցության հարցերըՎաղարշապատում բացահայտել են թմրամիջnցի ապօրինի իրացում․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է (տեսանյութ)Ավարտվել է պաշտոնեական դիրքը չարաշահելու, պաշտոնեական կեղծիք կատարելու և 23․4 մլն դրամի փողերի լվացման դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունըՓոփոխություններ են կատարվել մանկատան շրջանավարտների բնակարանի գնման վկայագրերի տրամադրման գործընթացում
Տնտեսություն

Աղքատություն աղքատությանց

Հայաստանի պարենային անվտանգության ապահովման մասին օրենքն ստորագրվել է 2002թ., ՀՀ պարենային անվտանգության ապահովման հայեցակարգը ստորագրվել է 2011թ.:

Պարենային անվտանգության ապահովման ուղղություններն են՝ ագրոպարենային համակարգի զարգացումը, սննդամթերքի ինքնաբավության (անկախության) ապահովումը, սննդամթերքի անվտանգության և որակի ապահովումը, սննդամթերքի տնտեսական և ֆիզիկական մատչելիության ապահովումը, բնակչությանը լիարժեք սննդով ապահովելը, տարածքային համաչափ զարգացման միջոցով պարենային ռեսուրսների արդյունավետության կառավարումը, արտակարգ իրավիճակներում և ռազմական դրության պայմաններում պարենային անվտանգության ապահովումը, պարենային անվտանգության ապահովման տեսանկյունից բնական պաշարների հավասարակշռված օգտագործումը և շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցությունների կանխարգելումը:

Պաշտոնական տվյալների համաձայն՝ Հանրապետությունում վերջին տարիներին ինքնաբավության բարձր մակարդակ է ապահովվել կարտոֆիլի, բանջարաբոստանային մշակաբույսերի, պտղի, հատապտղի, խաղողի, ոչխարի և այծի մսի, ձվի ոլորտներում, սակայն ցորենի, եգիպտացորենի, հատիկաընդեղենային մշակաբույսերի, թռչնի և խոզի մսի առումով ինքնաբավության մակարդակը ցածր է:

Եթե պաշտոնապես նշվում է բարձր մակարդակ, դա նշանակում է, որ նաև այդ մթերքից ներկրվում է: Հայաստան է ներկրվում և′ կարտոֆիլ, և′ բանջարեղեն, և′ միս-մսամթերք: Կարելի է հակադարձել, որ դա առևտուր է, և պետք է նաև ներկրվի, սակայն եթե ներկրված սննդամթերքից հիմնականում օգտվում են սուղ եկամուտ ունեցողները, դա նշանակում է, որ երկիրը չի կարողանում այդ մթերքի ուղղությամբ պարենն ապահովել, որն էլ իր հերթին հանգեցնում է՝ պարենային անվտանգությունը Հայաստանում դեռևս խնդիր է:

Գաղտնիք չէ, որ հնարավոր է Հայաստան ներկրել ամեն ինչ և որտեղից ցանկանան, անգամ արգելքների պարագայում Թուրքիայից Հայաստան մթերք էր ներկրվում: Ներկրելու դեպքում մթերքի գինը, սովորաբար, կամ շատ էժան է լինում՝ ինչպես օրինակ թուրքական կարտոֆիլը, սոխը, լոլիկը, իսկ մթերքներ կան, որ թանկ, օրինակ՝ բանանը, ձկնեղենը և այլն: Էժան սննդամթերքը դարձյալ լայն սպառման համար է: Ուղղակի այս իրավիճակը պարենային ապահովության հայեցակարգի դեմ է:

Նշենք, որ վերջերս հրապարակվել է Ազգային վիճակագրության տվյալները, ըստ որոնց՝ բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2016թ. օգոստոսին 2015թ. օգոստոսի համեմատ արձանագրվել է 12.0%, իսկ 2016թ. հուլիսի համեմատ` 8.5% գնանկում:

Եթե հաշվի առնենք, որ միգրացիան մեծ տեղ է զբաղեցնում հայ հասարակության կյանքում, կարելի է հետևություն անել, որ հաց և կարտոֆիլ մեծաքանակ օգտագործող ընտանիքներն այդ բարիքներից սկսել են ավելի քիչ օգտվել:

Աղքատության հաշվարկի տարբեր մեթոդներ կան, կարելի է այնպես գեղեցիկ հաշվել, որ երկրում աղքատներ չլինեն, սակայն երկու տարբեր մեթոդոլոգիաներով հաշվարկներից մեկի դեպքում մոտ 30 տոկոս է, մյուսի դեպքում՝ 70 տոկոս:

Ըստ ԱՎԾ-ի տվյալների՝ Հայաստանում այս տարվա հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ալյուրի, հացի, մակարոնեղենի և հրուշակեղենի արտադրության ծավալները նվազել են, իսկ այս մթերքները կարևոր դեր են կատարում հայ ընտանքիների սննդակարգում: Իհարկե՝ ոչ լավ օրից:

Հակված ենք հավատալու Հայաստանի 70 տոկոս աղքատությանը, քանի որ բնակչության գնողունակության նվազմանը զուգահեռ՝ ավելանում է աղքատությունը:

Հիշեցնենք, որ Հայաստանի պարենային անվտանգության ապահովման մասին օրենքը ստորագրվել է 2002թ-ին, և այս տարիներին բնակչության պարենային ապահովության համար գրեթե ոչինչ չի արվել, ոչ զարգացել է ագրոպարենային համակարգը, սննդամթերքի ինքնաբավության մասին կարող ենք չխոսել, սննդամթերքի անվտանգության և որակի ապահովումը գտնվում է ծայրահեղ անհուսալի վիճակում, ապահովված չէ սննդամթերքի տնտեսական և ֆիզիկական մատչելիությունը, բնակչությունը լիարժեք ապահովված չէ սննդով և այլն:

Լավ, իսկ ի՞նչ արվել ապրենային անվտանգության ապահովման ուղղությամբ: Լավ հարց է: Օրենքներ են ընդունվել, ապահովվել է թղթաբանությունը, զեկուցումներ են կարդացել, մեդալներ են շռայլել:

NEWSPRESS.am